Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում Երևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Զելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համար 

«Ժողովուրդ». ՔՊ ցուցակի 7-րդ համարը՝ բնակարան, պարտատոմսեր և բազմամիլիոնանոց վարկ․ ինչ է հայտարարագրել Ռուբինյանը

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների կենսագրություններն ու գույքային հայտարարագրերը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 7-րդ համարը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբինյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա Երևանում ունի բնակարան և ավտոկայանատեղի։ Բնակարանը, որը գնվել է «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ից, արժեցել է 47 մլն դրամ, իսկ ավտոկայանատեղին՝ 5 մլն դրամ։ Երկու անշարժ գույքերն էլ ձեռք են բերվել 2024 թվականի նոյեմբերի 26-ին և հանդիսանում են նրա միանձնյա սեփականությունը։ ԱԺ փոխնախագահը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն ներդրումներ է կատարել պարտատոմսերում։

Մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերի 4-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից ձեռք է բերել ավելի քան 6 մլն դրամ արժողությամբ պարտատոմսեր, իսկ նույն տարվա դեկտեմբերի 19-ին՝ ևս 4 մլն դրամից ավելի պարտատոմսեր։

Ռուբինյանը հայտարարագրել է նաև 5 մլն դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվներում տարեվերջին ունեցել է 1 մլն 453 հազար դրամից ավելի գումար։ Կանխիկ դրամ նա չի հայտարարագրել։ Հայտարարագրի համաձայն՝ Ռուբեն Ռուբինյանի տարեկան եկամուտը կազմել է 22 մլն 847 հազար դրամից ավելի, որից 17 մլն 886 հազար դրամը ստացել է Ազգային ժողովի աշխատակազմից՝ որպես աշխատավարձ։

Միևնույն ժամանակ, նրա վարկային պարտավորությունները շարունակում են մնալ զգալի։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակարանի ձեռքբերման համար ստացված վարկի մայր գումարի մնացորդը կազմել է շուրջ 31 մլն 932 հազար դրամ։ Հաշվետու տարում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են ավելի քան 5 մլն դրամ։

Ռուբեն Ռուբինյանը կրթությամբ միջազգայնագետ է։ 2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել է Լոնդոնի համալսարանական քոլեջում և Լեհաստանի Յագելոնյան համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճաններ քաղաքականության, անվտանգության և եվրոպագիտության ոլորտներում։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է։ Տարբեր տարիներին եղել է կուսակցության վարչության անդամ և մամուլի խոսնակ։ Մինչև 2018 թվականը աշխատել է «Արարատ Նյուզ»-ում, «Բեթքոնստրակտ»-ում և թարգմանություններ է իրականացրել «Թումո»-ի համար։ 2018 թվականին զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2021 թվականի օգոստոսի 3-ից ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան
Ամենադիտված