Թրամփի որդին դատի կտա Ջեն Փսակիին և MS Now-ին՝ զրպարտության համար
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, մտադիր է դատի տալ Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Ջեն Փսակիին և MS Now հեռուստաալիքին՝ զրպարտության համար։
MS Now-ի իր հաղորդման ժամանակ Փսակին ակնարկել է, որ Էրիկը, իբրև, միացել է հորը առևտրային նպատակներով Չինաստան կատարած վերջին այցի ժամանակ։
«Ես մտադիր եմ դատի տալ Ջեն Փսակիին և MS Now-ին: Ես որևէ առևտրային շահագրգռվածություն չունեմ Չինաստանում», - գրել է Էրիկ Թրամփը Ֆեյսբուքում։
Ամերիկացի առաջնորդի որդին ընդգծել է, որ ինքը Չինաստան է գնացել հորը աջակցելու «անհավանական պահին», և որ Էրիկը կնոջ հետ այցելել է Չինական Մեծ պատ՝ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունների ժամանակ։
ԱՄՆ առաջնորդը Չինաստան է ժամանել մայիսի 13-ին, իսկ պետական այցն ավարտվել է մայիսի 15-ին։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը