Շնաձկան հարձակման հետևանքով տղամարդ է մահացել
Աշխարհ
Ոստիկանությունը հայտնել է, որ Արևմտյան Ավստրալիայի Պերտի մոտ գտնվող Ռոտնեստ կղզում, որը տարածաշրջանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է, շնաձկան հարձակումից հետո տղամարդ է մահացել։
Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան Հորսշու Ռիֆի մոտ։
«Արտակարգ իրավիճակների ծառայությունները հաղորդագրություն են ստացել Ռոտնեստ կղզու ափերի մոտ շնաձկան հնարավոր հարձակման մասին։ 38-ամյա տղամարդուն նավակով ափ են բերել, որտեղ նրան դիմավորել են շտապօգնության աշխատակիցները։ Դժբախտաբար, նրան չեն կարողացել փրկել», - ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։
Հարձակման պահին ականատեսները նկատել են մոտ 5 մետր երկարությամբ մեծ սպիտակ շնաձկան, որը գտնվում էր ափից մոտ 80 մետր հեռավորության վրա։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը