Պուտինը պաշտոնական այցով Չինաստան կմեկնի մայիսի 19-20-ը
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան, հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Առաջնորդները կքննարկեն Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունները և միջազգային հարցեր: Բանակցություններից հետո նրանք նախատեսում են ստորագրել համատեղ հայտարարություն և փաստաթղթերի փաթեթ:
Այնուհետև Պուտինը և Սին կմասնակցեն Ռուսաստանում և Չինաստանում կրթության տարիների բացման արարողությանը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը