ԱՄՆ-ը չի ապահովագրել Հորմուզով անցնող որևէ նավ
Աշխարհ
Ամերիկյան ընկերությունները չեն ապահովագրել Հորմուզի նեղուցով անցնող ոչ մի նավ, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Մարտին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը անհրաժեշտության դեպքում հնարավորինս շուտ կսկսեն ուղեկցել Հորմուզի նեղուցով անցնող տանկերներին, և որ Վաշինգտոնը կապահովի այնտեղ տարանցիկ բոլոր առևտրային բեռների ապահովագրությունը «շատ մատչելի գնով»։
Financial Times-ի տվյալներով՝ ԱՄՆ իշխանությունները վարձել են երկու ապահովագրական ընկերությունների՝ ապահովագրություն ապահովելու համար։
«Մինչև 40 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը դեռևս ընդհանրապես չի օգտագործվել, չնայած ապահովագրության դրույքաչափերը մնում են պատերազմից առաջ եղած մակարդակներից բազմապատիկ բարձր մակարդակներում», - նշվում է հրատարակության հոդվածում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը