Իրանը պահանջում է ԱՄՆ-ից խաղաղություն հաստատել Լիբանանում
Աշխարհ
Իրանի պահանջներից մեկը, որը փոխանցվել է ԱՄՆ-ին, խաղաղության և անվտանգության հաստատումն է ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին։
«Մեր առաջարկների վերաբերյալ. առաջին հերթին, պատերազմը պետք է ամբողջությամբ ավարտվի։ Մենք պահանջել ենք խաղաղության և անվտանգության հաստատում ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում։ Մենք նաև խնդրել ենք, որ մեր միջոցները, որոնք տարիներ շարունակ սառեցված են եղել տարբեր երկրների բանկերում, ապասառեցվեն», - ասել է դիվանագետը։
«Եվ մենք կցանկանայինք, որ ամերիկացիները վերջ դնեն այս ծովահենությանը և նրանց ծովային շրջափակմանը։ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը բացահայտորեն հայտարարում և խոստովանում է, որ ԱՄՆ-ն, ինչպես ծովահենները, առգրավում է տանկերներ, վերցնում նավթ և շահույթ է ստանում դրանից», - հավելել է Սանեին։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը