Թուրքիայում անօդաչու սարքն ընկել է բնակելի տների վրա
Թուրքիա
Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն քաղաքում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով վնասվել են մի քանի բնակելի տներ։ Այդ մասին հայտնում է Sözcü Sözcü պարբերականը։
Տեղեկությունների համաձայն՝ մայիսի 16-ի վաղ առավոտյան Իլքադըմ շրջանի բնակիչները բարձր ձայներ են լսել, որից հետո փողոցում հայտնաբերել են սարքի բեկորները։ Դեպքի վայր ժամանած ծառայությունները պարզել են, որ ընկած օբյեկտը անօդաչու թռչող սարք է եղել։
Միջադեպի հետևանքով վնասվել են երկու տան տանիքներ և կոտրվել պատուհանների ապակիները։ Տեղում աշխատել են ոստիկանությունը, հրշեջներն ու բուժաշխատողները։ Թուրքիայի իշխանությունները սկսել են հետաքննություն՝ պարզելու, թե ում է պատկանել անօդաչու սարքը և ինչ նպատակով է այն գործարկվել։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը