Վուչիչը հայտարարել է Թրամփից և Պուտինից հետո Չինաստան այցի ծրագրերի մասին
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ պատրաստվում է պետական այց կատարել Չինաստան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցերից հետո։ Այդ մասին հայտնում է RIA Novosti «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վուչիչի խոսքով՝ ինքը ներկայում սպասում է այցի վերջնական հաստատմանը։ Նա նշել է, որ Պուտինի այցը Չինաստան նախատեսված է մայիսի 19-20-ը, իսկ մի քանի օր անց սերբական պատվիրակությունը կմեկնի Պեկին՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների համար։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Պուտինի այցը Չինաստան, որը հաջորդել է Թրամփի այցին, ցույց է տվել Պեկինի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և Մոսկվայի հետ ռազմավարական հարաբերությունների կարևորությունը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը