Սևաստոպոլում հայտարարել են ուկրաինական դրոնի խոցման մասին
Ռուսաստան
Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ քաղաքի վրա իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մեկ դրոն։ Այդ մասին նա գրել է «Макс» հարթակի իր ալիքում։
Ռազվոժաևի խոսքով՝ հարձակման հետմղման ընթացքում գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերն ու շարժական կրակային խմբերը։ Նախնական տվյալներով՝ անօդաչու սարքը խոցվել է Կաչայի շրջանում։ Ավելի վաղ քաղաքում օդային տագնապ էր հայտարարվել։
Սևաստոպոլի փրկարար ծառայության տվյալներով՝ քաղաքացիական ենթակառուցվածքները չեն վնասվել։ Նույն օրը հայտնի էր դարձել նաև, որ Կալուգայի մարզի երկնքում խոցվել է ևս հինգ անօդաչու սարք։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը