Կինը պատահաբար տեսանյութ է ստացել ԱՄԷ-ում երեխայի նկատմամբ բռնության մասին
Հասարակություն
Ռուսաստանցի մի կին սոցիալական ցանցում սխալմամբ ստացել է տեսանյութ, որտեղ, ըստ հաղորդումների, երևում է ԱՄԷ-ում երեխայի նկատմամբ բռնություն։ Այդ մասին հայտնում է «112» Telegram-ալիքը։
Հրապարակման համաձայն՝ տեսանյութում երևում է, թե ինչպես են ծեծում փոքր աղջկա։ Տեսանյութն ուղարկած տղամարդը պատմել է, որ վերջին երեք տարիներին տառապում է իր ռուս կնոջ դաժան վերաբերմունքից և խաղային կախվածությունից։ Նրա խոսքով՝ այդ ամենից տուժում է նաև երեխան։
Տեսանյութը ստացած կինը հայտնել է, որ դեպքը խարդախություն չի համարել, քանի որ տղամարդը խոսակցության ընթացքում լացել է և գումար չի պահանջել։ Նրա խոսքով՝ Դուբայի բնակիչը վստահեցրել է, որ արդեն դիմել է տեղի ոստիկանություն, իսկ երեխան այժմ անվտանգ վայրում է։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը