Էրդողանը հույս ունի, որ Թուրքիան կկարգավորի F-35-ի հարցը ԱՄՆ-ի հետ
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է դրական արդյունք F-35-ի հարցի լուծման հարցում Միացյալ Նահանգների հետ, բայց, միաժամանակ, շարունակում է մշակել իր սեփական՝ հինգերորդ սերնդի կործանիչի նախագիծը՝ Kaan-ը։
«F-35-ի նկատմամբ մեր պահանջները հստակ են։ Մեր պաշտոնյաները շարունակում են շփվել իրենց ամերիկացի գործընկերների հետ։ Մենք հույս ունենք դրական արդյունքի։ Մեր Kaan նախագիծը ամեն օր առաջ է շարժվում։ Երբ գործընթացն ավարտվի, այս ոլորտում նոր դարաշրջան կսկսվի», - ասել է նա լրագրողների հետ զրույցում Ղազախստանից վերադառնալուց հետո։
Էրդողանը նշել է, որ Kaan-ի ստեղծումը «Թուրքիայի համար առաջին քայլն է, որը կմշակի ավելի լավ և ավելի հզոր մոդելներ»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը