ՌԴ. Նորվեգիան տուժում է Մոսկվայի դեմ պատժամիջոցներից
Ռուսաստան
Օսլոյում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Նորվեգիայի տնտեսությունը վնասներ է կրում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։ Դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունը փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսական կողմի տվյալներով՝ պատժամիջոցները բացասաբար են անդրադարձել երկկողմ առևտրի և Նորվեգիայի հյուսիսային շրջաններում գործող բիզնեսների վրա։ Դեսպանատունը նշել է, որ տեղական լրատվամիջոցները պարբերաբար գրում են սահմանամերձ շրջաններում ձեռնարկությունների և խանութների փակման, ինչպես նաև բնակչության արտահոսքի մասին։
Ռուս դիվանագետների կարծիքով՝ Նորվեգիայի իշխանությունները սոցիալ-տնտեսական խնդիրները զոհաբերում են Եվրամիության պատժամիջոցային քաղաքականությանը հետևելու համար։ Ավելի վաղ Եվրամիությունը հաստատել էր Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը, որը ներառում է սահմանափակումներ բանկային, նավթային և ֆինանսական ոլորտների նկատմամբ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը