Ֆինլանդիայում կոչ են արել դադարեցնել օգնությունը Ուկրաինային՝ դրոնների միջադեպից հետո
Աշխարհ
Ֆինլանդացի քաղաքական գործիչ և «Ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեման հայտարարել է, որ Հելսինկին պետք է դադարեցնի ռազմական օգնությունը Ուկրաինային՝ երկրի օդային տարածքում ուկրաինական անօդաչու սարքերի հետ կապված նոր միջադեպերից հետո։ Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
Մեմայի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունները վտանգում են Ֆինլանդիայի խաղաղ բնակչությանը, և նման իրավիճակում Կիևը չի կարող շարունակել ստանալ աջակցություն։ Նա նաև նշել է, որ ուկրաինական հակամարտությունը աստիճանաբար մեծացնում է լարվածությունը Հելսինկիի և Մոսկվայի միջև։
Ավելի վաղ Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Տուոմաս Մալինենը նույնպես հայտարարել էր, որ Ֆինլանդիան պետք է վերանայի հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ անօդաչու սարքերի հետ կապված միջադեպերի պատճառով։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը