Պյատիգորսկի բենզալցակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել
Ռուսաստան
Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում բենզալցակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել գազատար մեքենայի բեռնաթափման ժամանակ։ Այդ մասին հայտնում է Shot Telegram-ալիքը։
Նախնական տվյալներով՝ տուժել է երկու մարդ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Ըստ հրապարակման՝ պայթյունի հավանական պատճառը անվտանգության կանոնների խախտումն է եղել։
Դեպքի վայրում աշխատում են 45 հրշեջ և 15 միավոր տեխնիկա։ Տեղական իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուսափել Երմոլովի փողոցով երթևեկելուց, քանի դեռ շարունակվում են փրկարարական աշխատանքները։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը