Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում սպասվում են դաշինքի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ. Էրդողան
Աշխարհ
Թուրքիան ակնկալում է, որ հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կարևոր որոշումներ կկայացվեն Հյուսիսատլանտյան դաշինքի ապագայի և գլոբալ անվտանգության ճարտարապետության վերաբերյալ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը մենք կանցկացնենք Անկարայում հուլիսի 7-8-ը, կարևոր նշանակություն ունի դաշինքի համար։ Տարածաշրջանում և աշխարհում վերջին իրադարձությունները միայն մեծացրել են դրա կարևորությունը։
Մենք ակնկալում ենք, որ դաշինքի ապագայի և գլոբալ անվտանգության ճարտարապետության զարգացման վերաբերյալ կարևոր որոշումներ կկայացվեն Անկարայում», - լրագրողներին ասել է Էրդողանը Ղազախստանից վերադառնալիս, որտեղ նա այցելել էր մայիսի 13-15-ը։ Նրա խոսքերը մեջբերել է TRT Haber հեռուստաալիքը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը