Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի դեմ
Աշխարհ
Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Agence France-Presse AFP-ին։
Հաղորդումների համաձայն՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգին կասկածում են լրագրող Ջամալ Խաշոգջիի խոշտանգման և բռնի անհետացման գործին առնչություն ունենալու մեջ։ Գործը քննելու է մարդկության դեմ հանցագործությունների բաժնի քննիչ դատավորը։
Բողոքը դեռևս 2022 թվականին ներկայացրել էին Democracy for the Arab World Now և Trial International կազմակերպությունները՝ Մուհամեդ բեն Սալմանի Ֆրանսիա պաշտոնական այցից առաջ։ Ավելի վաղ լրատվամիջոցները նաև գրել էին, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը կողմ է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների շարունակմանը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը