ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր ռազմական թևի առաջնորդի մահը. Reuters
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդ Իզ ադ-Դին ալ-Հադդադի մահը հաստատել է կազմակերպությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի։
«ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան հաստատում է ռազմական թևի առաջնորդ ալ-Հադդադի մահը», – ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության ուժերը ուրբաթ օրը հայտարարել էին, որ հարված են հասցրել Գազայի հատվածին՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդին սպանելու համար: Իսրայելի իշխանությունները ալ-Հադդադին անվանել են «հոկտեմբերի 7-ի կոտորածի ճարտարապետներից մեկը»՝ պնդելով, որ նա պատասխանատու է հազարավոր իսրայելցի քաղաքացիական անձանց և զինվորների սպանության, առևանգման և վնաս հասցնելու համար:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը