Լոնդոնում բողոքի մեծ ակցիա է սկսվել վարչապետ Քիր Սթարմերի դեմ
Համաշխարհային Մամուլ
Լոնդոնի կենտրոնում մեկնարկել է բողոքի ակցիա՝ ուղղված Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի դեմ։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ցուցարարները հավաքվել են Ռասել Սքվերի հարակից տարածքում և փակել Քինգսվեյ փողոցն ու հարակից նրբանցքները։ Մասնակիցները ձեռքներին պահում են Անգլիայի, Մեծ Բրիտանիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Իռլանդիայի դրոշները։ Ակցիայի ընթացքում հնչում են կարգախոսներ՝ ընդդեմ Սթարմերի, խոսքի ազատության սահմանափակումների և բրիտանական կառավարության միգրացիոն քաղաքականության։
Բողոքի ակցիան ղեկավարում է աջակողմյան հակաիսլամական ակտիվիստ Թոմի Ռոբինսոնը։ Լրագրողների գնահատմամբ՝ ցույցը կարող է դառնալ ամենամարդաշատներից մեկը, քանի որ դրան կարող են միանալ նաև Անգլիայի գավաթի եզրափակչից հետո հավաքված ֆուտբոլային երկրպագուները։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ