ՑԱԽԱԼ-ը նոր հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության բանակը շաբաթ օրը հայտարարել է, որ Լիբանանի հարավում նոր հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին։
«Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքին Լիբանանի հարավի մի շարք շրջաններում», - ասվում է հաղորդագրության մեջ։
ՑԱԽԱԼ-ը նոր հարձակումների վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել։
Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին։ «Հեզբոլլահ» շարժումը իր հերթին պատասխան հարձակումներ է իրականացնում սահմանամերձ գոտում իսրայելական զինուժի դեմ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը