Թրամփը Պեկին կատարած այցը «շատ հաջող» է անվանել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս շաբաթ Չինաստան կատարած իր այցը «շատ հաջող» է համարում։ Նրա խոսքով՝ ուղևորությունը «շատ օգտակար արդյունքներ է տվել», հաղորդում է NPR-ը։
«Մենք շատ գործարքներ ենք կնքել։ Շատ բան է տեղի ունեցել, և դրա մասին ավելի ուշ կիմանաք»,- ՉԺՀ-ից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է Թրամփը առանց հավելյալ մանրամասների։
ԱՄՆ նախագահը Պեկինում անցկացրել է 2 օր, հանդիպում է ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։ Չինաստանի առաջնորդը Թրամփի այցը անվանել է «պատմական և նշանակալի» և կարճ ակնարկով նշել, որ ձեռք են բերվել որոշ «կարևոր պայմանավորվածություններ», սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ աշնանը նախատեսվում է Չինաստանի առաջնորդի պատասխան այցը ԱՄՆ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը