Սլովակիայի վարչապետը հայտարարել է ռուսական նավթի հնարավոր ուղղակի գնումների մասին
Աշխարհ
Սլովակիան քննարկում է ռուսական նավթի ուղղակի գնումների հարցը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Հանդլովայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է սլովակյան TA3 հեռուստաալիքով։
MOL-ը, որը Բրատիսլավայի «Սլովնաֆտ» նավթավերամշակման գործարանի սեփականատերն է, նավթ է գնում Սլովակիայի համար։
Ֆիցոն նաև հայտարարել է, որ քննարկել է ռուսական նավթի ուղղակի գնումների հնարավորությունը պետական սեփականություն հանդիսացող «Տրանսպետրոլ» նավթային փոխադրման համակարգի օպերատորի ներկայացուցիչների հետ, որը կարող է հանդես գալ` որպես Բրատիսլավայի նավթավերամշակման գործարանի համար ռուսական էներգիայի գնորդ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը