ԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի Աստղագուշակն անվանել է այն կենդանակերպի նշանները, որոնք անփույթ կերպով են ծախսում փողը Իրանցի դիվանագետների արտաքսման որոշումից հետո Թեհրանը Փարիզին նախազգուշացրել է սպասվող հետևանքների մասին Նոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից Գարիկ Մարտիրոսյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է ԱԺ-ում պատգամավորին դուրս են հանել ուժով.ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել Իրանին (տեսանյութ) Արցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով Ապօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Բագրատ Սրբազանը՝ Միհրան Մախսուդյանի մասին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Տոկաևը զրկել է Նազարբաևին արտաքին քաղաքականության հարցերով ժողովրդին դիմելու իրավունքից Սարսափելի վթար Արմավիրում․ «ԳԱԶ»-ը գլխիվայր վերածվել է ջարդոնի, «Kia»-ն հայտնվել ծառերի մեջ․ 4 վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է «Միասնության թևեր»-ի բողոքը․ կուսակցությունը դիմել է Վճռաբեկ դատարան 134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք» 

Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը

Հայաստան

Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Օրակարգում ներառված է եղել մեկ հարց՝ մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու վերաբերյալ նախաձեռնության ներկայացում:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հարցի քննարկումը հասարակական խորհրդի անդամների հետ՝ լսելու նրանց տեսակետներն ու առաջարկները նախաձեռնության վերաբերյալ։ 

«Իրականում բազմաթիվ մտահոգիչ երևույթներ, օրինակ՝ բուլինգը և երեխաների ապահովությունը, շատ հաճախ ֆիզիկական միջավայրից տեղափոխվում և ձևափոխվում են նաև վիրտուալ տարածքում տեղի ունեցող երևույթների, և երեխաների պաշտպանվածությունը սոցիալական հարթակներում դառնում է կարևորագույն խնդիր։

Ընդհանուր առմամբ՝ աշխարհն այսօր չունի միասնական մոտեցում՝ ինչպես առնչվել այս խնդրին․ կան երկրներ, որոնք գնում են արգելքի ճանապարհով, իսկ որոշ երկրներ ինքնակարգավորման և գրագիտության բարձրացմանն ուղղված քաղաքականություն են վարում։ Այնպես չէ, որ մի տարբերակն ամբողջությամբ ճիշտ է, մյուսը՝ սխալ․ յուրաքանչյուր մոտեցման պարագայում կարող ենք նշել թե՛ առավելություններ, թե՛ բացեր։ Զուտ մեր տեղական կոնտեքստը հասկանալով՝ պետք է կարողանանք պատկերացնել, թե որն ավելի ճշգրիտ մոտեցում կլինի մեր պարագայում։ Իհարկե, բազմաթիվ հարցեր կան՝ սկսած տարբեր տարիքային խմբերի երեխաների վերաբերյալ առանձնացված մոտեցումից, և այդ տարբերակումը հստակ պատկերացնելու կարիք կա։

Պետք է կարողանանք այնքան խելամիտ ու գրագետ մոտեցումներ գտնել, որ մի կողմից պատրաստվենք հնարավոր մարտահրավերներին, մյուս կողմից՝ երեխաներին պատշաճ պաշտպանենք բոլոր ռիսկերից, որը, ինչ խոսք, բարդ խնդիր է։ Հուսով եմ, որ այսօրվա քննարկումը մեզ կաջակցի այս կարևոր գործում՝ ավելի հստակեցնելու մեր պատկերացումները, և, դուք ունեք հնարավորություն՝ ձեր ներդրումն ունենալու ավելի գրագետ և մտածված մոտեցումներ որդեգրելու հարցում»,-նշել է նախարարը և ընդգծել՝ քանի որ խնդիրը միայն ԿԳՄՍ նախարարության դաշտում չէ, հետևաբար հարցի ուսումնասիրության նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի, Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ։

Օրակարգի հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ թեման շատ զգայուն է, և միանշանակ լուծումներ և կարգավորումներ գտնելը բարդ է։ Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը՝ հասկանալու, թե ինչպիսի սահմանափակումներ են գործում.

«Ամենախիստ սահմանափակումը, կարծես թե, Ավստրալիայում է, որտեղ մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր առհասարակ արգելված է։ Եվրոպական երկրներում տարբեր տարիքային շեմ է սահմանված, և ավելի շատ սահմանափակումներ են դրված, օրինակ՝ ծնողական վերահսկողություն, որոշ կայքերի արգելափակում, քան առհասարակ արգելված է։ Սա մի կողմից, բնականաբար, կանխում է ռիսկերը, բայց մյուս կողմից՝ հաշվի առնելով երեխաների թվային գրագիտությունը՝ շրջանցելու որոշ համակարգեր, ոչ միշտ է, որ հաջողում է։

Հետևաբար, այսօր բոլոր զարգացած երկրներում հստակ այս խնդիրը դրված է՝ կտրուկ սահմանափակումները միանշանակ չեն կարող այդքան արդյունավետ լինել»։

Նախարարի տեղակալը մեջբերել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Վնասի կանխարգելումը Հայաստանում» զեկույցից որոշ ցուցանիշներ, որոնք, ըստ Արաքսիա Սվաջյանի, բավականին մտահոգիչ են։

Օրինակ՝ 12-17 տարեկան յուրաքանչյուր 20-րդ երեխան, որն ինտերնետ է օգտագործում, մեկ տարվա ընթացքում ենթարկվել է առցանց սեռական շահագործման կամ բռնության․ դեպքերի 71%-ը տեղի է ունեցել ամբողջությամբ առցանց միջավայրում, իսկ 57%-ի դեպքում երեխաները նշել են, որ իրենց ծանոթ մարդկանց կողմից է այն իրականացվել։ Բռնության ենթարկված երեխաների 53%-ը նշել է, որ դեպքի մասին չի բարձրաձայնել և միայնակ է մնացել այս իրավիճակում․

«Բնականաբար, երեխաներ կան, որոնք կարողանում են ինքնուրույն լուծումներ գտնել, բայց հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ երեխան վատ տրամադրություն է ունենում, մեկուսանում է, ուսման նկատմամբ մոտիվացիայի անկում է ապրում, և դրա պատճառը որևէ մեկը չի հասկանում։ Այս երևույթները հաճախ կարող են նմանատիպ իրավիճակների հետևանք լինել։ Նաև միջազգային որոշակի ցուցանիշներ կան, օրինակ՝ մեկ տարվա ընթացքում շուրջ 1․2 միլիոն երեխա տարեկան դիփֆեյք տեխնոլոգիաներով ստեղծված սեռական բնույթի կեղծ բովանդակության զոհ է դառնում։ Այսինքն՝ որքան զարգանում են տեխնոլոգիաները, իսկ ներկայում դրանց գումարվել է նաև արհեստական բանականության գործիքակազմը, այնքան խնդիրը մեծանում է»։

Արաքսիա Ավաջյանի խոսքով՝ այս ուղղությամբ բազմապիսի աշխատանքներ են արվել․ օրինակ՝ այս ուսումնական տարին ԿԳՄՍ նախարարությունը հռչակել էր Անվտանգ և ապահով կրթության տարի, և ամեն ամիս մի ուղղությամբ դպրոցները միջոցառումներ են արել, այդ թվում՝ կիբեռանվտանգության կամ թվային գրագիտության ուղղությամբ․ «Հուսով եմ, որ ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքը որոշակի ազդեցություն ունեցել է։

Մենք կարևորում ենք նաև թվային գրագիտությունը և մեդիագրագիտությունը, և դրանով պայմանավորված՝ 2-րդ դասարանից արդեն երեխաներն անցնում են «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան։ Մյուս կարևոր ուղղությունը «Առողջ ապրելակերպ» խմբակն է, որը 5-րդ դասարանից երեխաներն անցնում են որպես պարտադիր խմբակ։ Ներկայում Հանրակրթության պետական չափորոշչի փոփոխություն ենք անում, որով այն դարձնում ենք արդեն պարտադիր առարկա՝ հույս ունենալով, որ ավելի մեծ ազդեցություն կունենա։ Առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչներից են սեփական մարմնի պաշտպանության, անձնական տարածքի, բռնությունների ճանաչման, բռնության դեպքում արձագանքման մեխանիզմների և այլ ուղղություններով մի շարք դասընթացներ, որոնց հիմքում ինտերակտիվ մեթոդաբանություն է դրված»։

Նախարարի տեղակալի խոսքով՝ արձագանքման մեխանիզմների հետ կապված մի ընթացակարգ է գործարկվել՝ բոլոր դպրոցներում ձևավորվել են երեխաների պաշտպանության թիմեր, որոնցում ներառվել են կոնկրետ պաշտոններ զբաղեցնող մարդիկ, օրինակ՝ հոգեբան, տնօրենի տեղակալ և այլն։ Որոշակի ընթացակարգ է նաև դպրոցներին տրամադրվել՝ հասկանալու համար, թե արդյոք երեխան ենթարկվում է բռնության, դրա դեպքում ում ուղղորդել, ՏՄԱԿ-ներին և հոգեբանական ծառայությանը, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմիններին ինչպես ներգրավել և այլն․ «Այս համակարգերն արդեն դպրոցներում գործում են, որոնց ազդեցությունը, կարծում եմ, առաջիկայում դեռ կտեսնենք։ Դպրոցը պետք է գիտակցի, որ միայն ակադեմիական կրթությունը չէ իր ուղիղ պարտականությունը․ այն պետք է հանդիսանա նաև երեխայի պաշտպանության օղակ և զգայուն լինի հատկապես ընտանեկան բռնությունների, երեխայի կյանքին, առողջությանը, կենսագործունեությանը վտանգ հանդիսացող իրավիճակների հանդեպ և կարողանա արագ արձագանքել»։

Մանրամասն՝ ԿԳՄՍ նախարարության կայքում։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփն ու Կիմ Չեն Ընը կհանդիպենԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի Աստղագուշակն անվանել է այն կենդանակերպի նշանները, որոնք անփույթ կերպով են ծախսում փողը Գաստրոէնտերոլոգը նշել է հաճախակի գազերի առաջացման պատճառներըԱՄՆ իշխանությունները նախատեսում են մեծ ապաստարան կառուցել անչափահաս միգրանտների համարԻրանցի դիվանագետների արտաքսման որոշումից հետո Թեհրանը Փարիզին նախազգուշացրել է սպասվող հետևանքների մասին Իրաքը Իրանից հատուկ պայմաններ է խնդրել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համարՆոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից Գարիկ Մարտիրոսյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել է Կիևի վրա հնարավոր զանգվածային հարձակումների մասինՊուտինը Կրեմլում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է նիստից հետո մնալ առանձին զրույցիՊուտինը հանձնարարել է նախապես պատրաստվել Ուկրաինայից ռուս զինծառայողների վերադարձինԱԺ-ում պատգամավորին դուրս են հանել ուժով.ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել Իրանին (տեսանյութ) Ռուսաստանը արձագանքել է Օմանին հարվածելու՝ Թրամփի սպառնալիքին Մեդիտացիան կարող է օգնել կառավարել զայրույթըԱրցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով Բժիշկը նշել է՝ ինչպես խուսափել կեսօրից հետո հոգնածությունիցՈւկրաինան սկսել է հարձակվել Իրանից բեռնատարների վրաԿիմ Չեն Ընի քույրը արձագանքել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները կրճատելու որոշմանըԱպօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Բագրատ Սրբազանը՝ Միհրան Մախսուդյանի մասին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Տոկաևը զրկել է Նազարբաևին արտաքին քաղաքականության հարցերով ժողովրդին դիմելու իրավունքից Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է մեկ օրում 20 հազար ռուսաստանցու երկիր մուտք գործելու մասին տեղեկությունըԱնգլիական «Չարլթոնի» մարզադաշտում տղամարդու դի է հայտնաբերվելՍարսափելի վթար Արմավիրում․ «ԳԱԶ»-ը գլխիվայր վերածվել է ջարդոնի, «Kia»-ն հայտնվել ծառերի մեջ․ 4 վիրավորՅուշչենկոն բացահայտել է՝ ինչ է քննարկել Ալիևի հետ ԲաքվումՎերլուծաբան Միրշայմերը հիասթափեցնող եզրակացության է եկել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ«Չէի էլ պատկերացնում, որ մարդ եմ սպանել». նախկին ֆուտբոլիստը պատմել է բանտում անցկացրած տարիների մասինՎերաքննիչ դատարանը մերժել է «Միասնության թևեր»-ի բողոքը․ կուսակցությունը դիմել է Վճռաբեկ դատարանԻրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ միաժամանակ պատրաստվելով «վատագույն սցենարներին»Կենսաբանը նշել է՝ ինչպես երկար պահպանել կիտրոնի համն ու բույրըՈւկրաինայի ԱԳՆ նախկին ղեկավարը հիասթափեցնող եզրակացությունների է հանգել Արևմուտքի աջակցության վերաբերյալ134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»10 փորձնական դպրոցներում աշակերտներին կսկսեն գնահատել նաև վարքի համարԻնչ ա նշանակում տղամարդավարի չէ. Վահագն ԱլեքսանյանՈւկրաինայի մայրաքաղաքը կարող է տեղափոխվել ԼվովՌուսաստանը Հայաստանից նոր քայլեր է պահանջում. Լավրովը սպառնացել է Մեծ ԲրիտանիայինՎիկտորյա Բոնյան բացահայտել է, թե ինչ հարաբերություններ ունի Քսենիա Սոբչակի հետԱԺ-ն ավարտեց հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը․ քվեարկությունը՝ վաղըԲժիշկները տղամարդու բրոնխից ատամնային պրոթեզ են հեռացրելԹրամփը դադարեցրել է մաքսատուրքերը Կանադայի նկատմամբGTA VI-ի խոշոր արտահոսք․ համացանցում հայտնվել են խաղի կադրերն ու աշխարհի քարտեզըՎերին Լարսում ուղևորահոսքի ռեկորդ է գրանցվել․ մեկ օրում սահմանը հատել է ավելի քան 20 հազար մարդՊուտին․ Ռուսաստանին հարվածում են, բայց «կրիտիկական հետևանքներ չեն լինում»Ղրղզստանը պատժամիջոցներից խուսափելու համար կփակի 19 ընկերություն Թեհրանի կոշտ նախազգուշացումը Պարսից ծոցի երկրներինՈւկրաինան նոր արտգործնախարար է ունիՍեպտեմբերի 27-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀԶելենսկին պաշտոնից ազատել է իր գրասենյակի ղեկավարի տեղակալին՝ գաղտնալսման հրապարակումից հետոԴոլարի փոխարժեքը նվազել է․ տարադրամի փոխարժեքն այսօրReuters․ Վաշինգտոնում տեղակայված հազարավոր զինվորականները հազվադեպ են միջամտում հանցագործություններին
Ամենադիտված