Իտալիայում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ
Աշխարհ
Հյուսիսային Իտալիայի Մոդենա քաղաքում (Էմիլիա-Ռոմանիա շրջան) մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ՝ վիրավորելով առնվազն 10 մարդու։ Այս մասին հայտնել է Il Giornale թերթը։
Ըստ թերթի՝ մեքենան վարել է 31-ամյա տղամարդ։ Ձերբակալվելու ժամանակ հանցագործը փորձել է փախչել դեպքի վայրից՝ ենթադրաբար դանակահարելով իր ճանապարհը փակող անձին։
Զոհերի ճշգրիտ թիվը պարզվում է։ Il Giornale-ի տվյալներով՝ վթարի հետևանքով տուժածներից մեկը կորցրել է երկու ոտքերը։
Ըստ Gazetta Di Parma թերթի՝ վարորդը վարել է Citroën C3 մակնիշի մեքենա։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը