ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանը Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում Սամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը «Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան 

Թանգարանները դառնում են փոխըմբռնման, մշակութային երկխոսության և համամարդկային արժեքների ամրապնդման տարածքներ․ Անդրեասյան

Գիտություն և Մշակույթ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ
 
«Թանգարանների սիրելի՛ աշխատակիցներ, հարգելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ։ Մայիսի 18-ն առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու թանգարանների բացառիկ դերը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, կրթության և հանրային հիշողության ամրապնդման կարևորագույն կենտրոնների։
 
Հայաստանի թանգարանները ոչ միայն պահպանում ու ներկայացնում են մեր բազմադարյա ժառանգությունը, այլև ձևավորվում են որպես ժամանակակից մշակութային հարթակներ, որտեղ համադրվում են կրթությունը, գիտությունը, նորարարությունն ու հանրային երկխոսությունը։ Դրանք բաց ու ստեղծարար միջավայրեր են, որոնք նպաստում են հասարակության մշակութային զարգացմանը, հանրային կրթությանն ու արժեքային համակարգի ձևավորմանը։
Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմապիսի մարտահրավերների առաջ, առավել քան երբևէ կարևորվում է մշակույթի միավորող առաքելությունը։ Թանգարանների միջազգային օրվա այս տարվա խորագիրը՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը», խորապես արտահայտում է թանգարանների ժամանակակից նշանակությունը։ Թանգարանները դառնում են փոխըմբռնման, մշակութային երկխոսության և համամարդկային արժեքների ամրապնդման տարածքներ՝ միավորելով տարբեր ժողովուրդների, մշակույթների և սերունդների։
 
Թանգարաններն այսօր ոչ միայն ցուցադրության վայրեր են, այլև հանրային ակտիվ ներգրավվածության, կրթական ծրագրերի, գիտահետազոտական աշխատանքի և ստեղծագործ համագործակցության կենտրոններ, որոնք նպաստում են հասարակության համախմբմանը և մշակութային բազմազանության արժևորմանը։ Թանգարանային միջավայրում ձևավորվում է պատմության հանդեպ պատասխանատվության, մշակույթի նկատմամբ հարգանքի և ազգային ինքնության պահպանման գիտակցություն։
 
ՀՀ Կառավարությունը շարունակաբար իրականացնում է թանգարանային ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումներ՝ խրախուսելով ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, թանգարանների մատչելիության բարձրացումը, թվայնացման գործընթացները և կրթամշակութային նոր ծրագրերի իրականացումը։ Շարունակաբար գործուն քայլեր են իրականացվում թանգարանների միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ, ինչի վառ ապացույցն են աշխարհի տարբեր թանգարանների հետ փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպումը, մեր թանգարանների հավաքածուների համալրմանն ուղղված նոր ցուցանմուշների ձեռքբերումը: Սրանք գործեր են, որոնց հանրությունն ականատես է լինում պարբերաբար: Մեր նպատակը մարդակենտրոն, բաց և ժամանակակից թանգարանային համակարգի ձևավորումն է, որտեղ յուրաքանչյուր թանգարան կկարողանա լիարժեք իրականացնել իր առաքելությունը՝ ծառայելով հանրությանը և մշակութային առաջընթացին։
 
Թանգարանների սիրելի՛ աշխատակիցներ, ձեր նվիրված աշխատանքը, մասնագիտական պատասխանատվությունն ու մշակույթի հանդեպ նվիրումը անգնահատելի ներդրում են մեր ժառանգության պահպանման և հանրայնացման գործում։ Ձեր շնորհիվ թանգարանները շարունակում են ապրել, զարգանալ և դառնալ գիտելիքի, հիշողության ու մշակութային ինքնության կարևոր օջախներ։ Կարևորելով թանգարաններում պատշաճ աշխատանքային պայմանները, մասնագիտական շարունակական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգը՝ արդեն իսկ ներդրվում է թանգարանային ոլորտի աշխատակիցների ատեստավորման համակարգը, որով հնարավորություն է ընձեռվում էապես բարձրացնել վարձատրությունը՝ թարմացնելով մասնագիտական գիտելիքները: Հուսով եմ, որ բոլորդ էլ կդառնաք այս համակարգի շահառուները՝ նոր, ավելի բարեկեցիկ պայմաններում շարունակելով աշխատել՝ ի նպաստ մեր մշակույթի պահպանման և զարգացման»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
FT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի
Ամենադիտված