CNN. Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու ծրագրեր
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթավերջին խորհրդակցություն է անցկացրել իր ազգային անվտանգության թիմի հետ՝ քննարկելու Իրանի նկատմամբ Վաշինգտոնի հնարավոր ապագա գործողությունները, հաղորդում է CNN-ը։
Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի ամերիկացի առաջնորդի գոլֆի ակումբում։ Ներկաների թվում էին փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։
Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը, ինչպես սպասվում է, այս շաբաթվա վերջում կրկին կհանդիպի ազգային անվտանգության թիմի ներկայացուցիչների հետ։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա