Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 30 թիրախների վրա վերջին 24 ժամվա ընթացքում հարձակումների մասին
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) վերջին 24 ժամվա ընթացքում հարվածել են «Հեզբոլլահի» 30 թիրախների հարավային Լիբանանում, հայտնել է ԻՊՈւ մամուլի խոսնակի գրասենյակը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում ԻՊՈւ-ն հարվածել է «Հեզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքների 30 օբյեկտների», - ասվում է հայտարարության մեջ։ Հարձակման ենթարկված թիրախների թվում են եղել «զենքի պահեստներ» և «դիտարկման կետեր»։
Ավելին, «ԻՊՈւ-ն ոչնչացրել է «Հեզբոլլահի» մի քանի ահաբեկիչների, որոնք հարձակումներ էին իրականացնում հարավային Լիբանանում գործող զինվորների վրա», - հավելել է ԻՊՈւ մամուլի խոսնակի գրասենյակը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը