Սաուդյան Արաբիան որսացել է Իրաքից արձակված երեք անօդաչու թռչող սարք
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ ուժերը կիրակի օրը որսացել են Իրաքից արձակված երեք անօդաչու թռչող սարքեր, իր սոցիալական ցանցերի էջում հայտարարել է թագավորության պաշտպանության նախարարության խոսնակ Թուրքի ալ-Մալիքին։
«Կիրակի առավոտյան երեք անօդաչու թռչող սարքեր որսացվել և ոչնչացվել են Իրաքի օդային տարածքից Սաուդյան Արաբիայի օդային տարածք մուտք գործելուց հետո», - ասել է ալ-Մալիքին։
Նա նշել է, որ Պաշտպանության նախարարությունը «իրավունք է վերապահում արձագանքել համապատասխան ժամանակին և վայրում և պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ օպերատիվ միջոցները՝ ինքնիշխանությունը խախտելու, ինչպես նաև թագավորության բնակիչների անվտանգությունն ու պաշտպանվածությունը խախտելու ցանկացած փորձի հակազդելու համար»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից