CNN. ԱՄՆ-ն պլանավորում է ստեղծել հիմնադրամ՝ Բայդենի օրոք հալածվածներին օգնելու համար
Աշխարհ
CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը քննարկում է 1.8 միլիարդ դոլարի հիմնադրամ ստեղծելու հարցը՝ նախորդ վարչակազմերի, այդ թվում՝ Ջո Բայդենի նախագահության օրոք հետապնդված անձանց փոխհատուցում տրամադրելու համար։
Ըստ աղբյուրների՝ գաղափարը առաջ է քաշվել Թրամփի փաստաբանների և Արդարադատության նախարարության միջև ընթացող բանակցությունների շրջանակներում՝ Ներքին եկամուտների ծառայության դեմ նախագահի 10 միլիարդ դոլարի դատական հայցը կարգավորելու համար։ Մի աղբյուր առաջարկը բնութագրել է որպես փորձ՝ փոխհատուցելու նրանց, ովքեր, ենթադրաբար, «սխալմամբ թիրախավորվել են Բայդենի Արդարադատության նախարարության կողմից»։
Կանխատեսվում է, որ հիմնադրամը կկոչվի «Ճշմարտության և արդարադատության հանձնաժողով նախագահ Դոնալդ Թրամփի օրոք»։
CNN-ը նշում է, որ համաձայնագրի մանրամասները դեռևս վերջնականապես չեն հաստատվել, սակայն հիմնադրամի ստեղծման վերաբերյալ հայտարարությունը կարող է արվել մեկ շաբաթվա ընթացքում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը