ԵՄ-ն Ուկրաինային վարկի առաջին մասնաբաժինը կվճարի հունիսին
Աշխարհ
ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկից Կիևին առաջին վճարումը կկատարվի հունիսի առաջին կեսին, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։
«Այս վարկի առաջին մասնաբաժինը պետք է տրամադրվի հունիսի առաջին կեսին. մենք աշխատում ենք դրա վրա», - Բրյուսելում լրագրողներին ասել է նա։
Նախկինում հաղորդվել էր, որ Ուկրաինային առաջին վճարումը կկազմի մի փոքր ավելի քան 9 միլիարդ եվրո, որից գրեթե 6 միլիարդը կուղղվի ռազմական օգնությանը՝ հիմնականում անօդաչու թռչող սարքերի արտադրության և ձեռքբերման համար։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը