Իրանի զինված ուժերը սպառնացել են ապաակտիվացնել Պարսից ծոցի հարավում գտնվող բոլոր ամերիկյան բազաները
Աշխարհ
ԱՄՆ ռազմական բազաները Պարսից ծոցի հարավում մոտ ժամանակներս կանջատվեն, հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Վերջին 24 ժամվա ընթացքում ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը ոչ մի նավի թույլ չեն տվել անցնել Հորմուզի նեղուցով։ Պարսից ծոցի հարավում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները մոտ ժամանակներս կանջատվեն։ Մենք նոր կարգ կհաստատենք», - գրել է Զոլֆաղարին X-ում մայիսի 17-ին։
Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը և Թեհրանի պատասխան գործողությունները խաթարել են մատակարարման շղթաները՝ Հորմուզի նեղուցի արդյունավետ շրջափակման պատճառով։ Ապրիլին Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը զգուշացրել էր Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով համաշխարհային պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին։
Նա նշել է, որ նավթի, բնական գազի և վառելիքի արտադրության և մատակարարման խափանումներից բացի, Պարսից ծոցի երկրներից այլ ապրանքների, հիմնականում՝ պարարտանյութերի պակաս կա։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը