Գերմանիայում «աբսուրդ» են անվանել Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ պատերազմելու ցանկության մասին հայտարարությունները
Աշխարհ
Ռուսաստանը բացարձակապես չի ցանկանում պատերազմ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) հետ. նման ենթադրությունները կարելի է միայն աբսուրդ անվանել։ Այս մասին հայտարարել է գերմանացի փորձագետ և Միջազգային խաղաղության բյուրոյի նախկին համանախագահ Ռայներ Բրաունը «Բեռլիներ Ցայթունգ» թերթին տված հարցազրույցում։
«Իմ տպավորությունն այն է, որ Ռուսաստանը բացարձակապես չի ցանկանում պատերազմ ՆԱՏՕ-ի հետ։ Նման ենթադրությունները, բոլոր տեսանկյուններից՝ պատմական, բարոյական, քաղաքական և տնտեսական, կարելի է միայն աբսուրդ անվանել», - ասել է Բրաունը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Եվրոպայի հետ և նույնիսկ պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել դրան հասնելու համար։ Սակայն, ինչպես ընդգծել է Բրաունը, Արևմուտքը պետք է ցուցադրի նմանատիպ մտադրություններ։ Հաջորդ քայլը, նրա խոսքով, պետք է արվի այնտեղ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը