Ինչ լուծում է գտել Լեհաստանը ԱՄՆ-ում գնված տանկերի համար
Աշխարհ
Լեհաստանը կդառնա M1 Abrams տանկերի AGT1500 շարժիչների առաջին եվրոպական սպասարկման կենտրոնը, հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարարությունը իր կայքում։
Ըստ մամուլի հաղորդագրության՝ թիվ 1 ռազմական ինքնաթիռների գործարանի և Honeywell-ի միջև պայմանագրի արարողակարգային ստորագրումը տեղի կունենա Դեբլինում երկուշաբթի՝ մայիսի 18-ին։ Արարողությանը կմասնակցեն փոխվարչապետ և պաշտպանության նախարար Կոսինյակ-Կամիշը և պաշտպանության պետքարտուղար Չեզարի Տոմչիկը։
Հայտարարության մեջ նշվում է, որ այս սպասարկման կենտրոնը կլինի միակը Եվրոպայում և երրորդը աշխարհում, որը լիազորված է սպասարկել AGT1500 շարժիչները։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը