Ynet. Իսրայելը խլել է Գազա ուղևորվող վերջին «Սումուդ» նավատորմի նավեր
Աշխարհ
Իսրայելի ռազմածովային նավերը սկսել են գործողություն՝ «Գլոբալ Սումուդ նավատորմ» նախաձեռնության շրջանակներում Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու հերթական փորձ կատարող նավերը կանգնեցնելու համար, հաղորդում է Ynet-ը։
Ynet պորտալի տվյալներով՝ «իսրայելական ափերից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա՝ միջազգային ջրերում», Իսրայելի պաշտպանության ուժերը սկսել են կանգնեցնել «Սումուդ նավատորմը», որը մի քանի օր առաջ ճանապարհ էր ընկել թուրքական ափամերձ Մարմարիս քաղաքից։ Պորտալը հաղորդում է, որ ակտիվիստները կտեղափոխվեն հատուկ «լողացող բանտ», ապա կտեղափոխվեն Իսրայելի Աշդոդ նավահանգիստ։
Ynet-ի տվյալներով՝ կանգնեցումից կարճ ժամանակ առաջ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել նավերին «փոխել ուղղությունը և հետ շրջվել»։
Անվտանգության աղբյուրը պորտալին հայտնել է, որ Իսրայելը «պատրաստ է ցանկացած սցենարի», քանի որ «սպասվում է դիմադրություն ձերբակալմանը» և «հնարավոր է նույնիսկ սուր զենքի կիրառում»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը