Թրամփը պնդում է, որ Իրանը հուսահատորեն ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը հուսահատորեն ձգտում է Վաշինգտոնի հետ խաղաղության համաձայնագրի, բայց, իբր, ուղարկում է փաստաթղթեր, որոնք, ըստ ամերիկացի առաջնորդի, անհամատեղելի են ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։
«Նրանք միշտ գոռում են։ Մի բան կարող եմ ասել ձեզ. նրանք մեռնում են համաձայնագիր ստորագրելու համար։ Բայց նրանք համաձայնագիր են կնքում, իսկ հետո ձեզ ուղարկում են մի փաստաթուղթ, որը ոչ մի կապ չունի ձեր կնքած համաձայնագրի հետ։ Ես ասում եմ՝ «Խելագարվե՞լ եք»»,- ասել է Թրամփը Fortune-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի օրը։
Նույն հարցազրույցում ամերիկացի նախագահը խոստովանել է, որ Իրանի հետ հակամարտությունը և նավթի գների աճը բարդացնում են ԱՄՆ-ում գնաճի դեմ պայքարը և կարող են ազդել Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների հետագա կրճատման ժամկետների վրա։
«Դուք չեք կարող իրականում նայել թվերին, մինչև պատերազմը չավարտվի», - ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը