«Թափանցիկ» զգեստով Նատաշա Փոլին հայտնվել է Կաննի կարմիր գորգին
Աշխարհ
Ռուս սուպերմոդել Նատաշա Փոլին համարձակ կերպարով մասնակցել է Կաննի կինոփառատոնին։ Այս մասին գրում է Page Six-ը՝ հրապարակելով մոդելի կարմիր գորգից լուսանկարները։
40-ամյա մոդելը ներկայացել է Ferragamo բրենդի թափանցիկ երեկոյան զգեստով։ Կերպարը նա լրացրել է կաշվե ձեռնոցներով, խոշոր վզնոցով և ոսկեգույն լայն ապարանջանով։
Ավելի վաղ Նատաշա Փոլին նկարահանվել էր նաև Double Vision ամսագրի համար՝ ներկայանալով ներքնազգեստով սև-սպիտակ ֆոտոշարքում։ Լուսանկարների հեղինակներն էին հայտնի Luigi & Iango դուետը, փոխանցում է աղբյուրը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը