Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի դեմ զանգվածային հարվածի մասին
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 18-ի գիշերը ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի տարածքին։ Գերատեսչության տվյալներով՝ կիրառվել են բարձր ճշգրտության ցամաքային և ծովային զինատեսակներ, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ թիրախավորվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ, տրանսպորտային և նավահանգստային ենթակառուցվածքները, ինչպես նաև ռազմարդյունաբերական ձեռնարկություններն ու ռազմական օդանավակայանները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «հարվածի նպատակը լիովին իրականացվել է»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիշերը պայթյուններ են որոտացել Կիրովոգրադում և Դնեպրոպետրովսկում։ Ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը նաև գրել էր Օդեսայի ուղղությամբ հարվածների մասին, իսկ ռազմական բլոգեր Բորիս Ռոժինը հրապարակել էր կադրեր, որոնցում երևում են հրդեհ և ծխի բարձր սյուներ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը