Ո՞վ է Փաշինյանի թիրախում հայտնված կինը. մանրամասներ (լուսանկար)
Հասարակություն
Քիչ առաջ քարոզարշավի ժամանակ վարչապետ Փաշինյանի թիրախում հայտնված կինը հայտնի բժիշկ, գինեկոլոգ Արփինե Սողոյանն է, ում բժիշկ եղբայրը 44-օրյա պատերազմից մինչև օրս անհայտ կորած է համարվում. խոսքը Հադրութի դիվիզիայում տեղակայված զորամիավորման բուժծառայության պետ, փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի մասին է, ում մասին անհետ կորածների կողմ տաուվող գործերից էր հետաքրքրվում բժիշկ քուրը:
Սակայն Փաշինյանը գռեհիկ բառապաշարով, սպառնալիքներով հարձակվեց կնոջ վրա, քաշքշեց նրա ձեռքից և սպառնաց, ասելով` «ձեզ կզացնելու եմ։ Էդ Ղարաբաղի ակցենտով դիմակավորվածներ կան, որ վիդեոներ են տարածում։ Դո՛ւք եք փախած լակոտները, հանե՛ք ձեր դիմակները, ա՛յ ստահակներ, ա՛յ փախածներ, ա՛յ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ թողածներ։ Ռոբի՛ լակոտներ, Սերժի՛ լակոտներ, Գագոյի՛ լակոտներ...»:
Ընդգծենք` անադեկվատ վիճակում գտնող վարչապետի կողքին էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը մեկ ակընթարթ անգամ փորձ չարեց զսպելու քաղաքական առաջնորդի հարձակումն ու գոռգոռոցը:
Նշենք նաև, որ Արփինե Սողոյանն իրավապաշտպան Տաթևիկ Սողոյանի մայրն է: Տաթևիկ Սողոյաը 2020թ-ից զբաղվում է անհետ կորածների հարցերով:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը