Հունգարիայի նախագահը հրաժարվել է վաղաժամկետ հրաժարական տալ
Աշխարհ
Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը մերժել է վարչապետ Պետեր Մադյարի վերջնագիրը՝ մինչև մայիսի 31-ը հրաժարական տալու վերաբերյալ։
«Ներկայումս չկան իրավական կամ սահմանադրական հիմքեր, որոնք կարող են ստիպել ինձ հրաժարական տալ», - ասել է Շույոկը index.hu-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ կպաշտոնավարի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը։
«Ես երդվել եմ պահպանել հիմնական օրենքը և սահմանադրական կարգը։ Այս երդումը ինձ կապում է ամբողջ ազգի հետ, այլ ոչ թե միայն քաղաքական մեծամասնության կամ փոքրամասնության հետ», - ընդգծել է նա։
Շույոկը նշել է, որ «կան սոցիալական և քաղաքական մտադրություններ, որոնք ուղղված են նախագահի լիազորությունները սահմանափակելուն», բայց հրաժարականի համար «սահմանադրական հիմքեր» չկան։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը