Ինդոնեզիան հաստատել է հանտավիրուսի երեք դեպք
Աշխարհ
Ինդոնեզիայի իշխանությունները խստացրել են հանրային առողջապահության հսկողությունը՝ Ջակարտայում հանտավիրուսի երեք հաստատված և վեց կասկածելի դեպք հայտնաբերելուց հետո, հայտարարել է Ջակարտայի առողջապահության վարչության ղեկավար Անի Ռուսպիտավատին։
«Ջակարտայում հանտավիրուսի վերջին տվյալների համաձայն՝ մենք ներկայումս ունենք երեք հաստատված դեպք, մինչդեռ վեց կասկածելի դեպք մնում է հսկողության տակ», - մամուլի ասուլիսում ասել է Ռուսպիտավատին։
Նրա խոսքով՝ Ջակարտայում արագ արձագանքման խմբեր են տեղակայվել՝ դեպքերի թվի հնարավոր աճը կանխելու համար։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը