Ուկրաինան ԵՄ վարկի առաջին մասնաբաժինը սպասում է հունիսի սկզբին
Աշխարհ
Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն Փարիզում տեղի ունեցած G7-ի հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է՝ ակնկալում է, որ Եվրամիությունից նախկինում համաձայնեցված 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին վճարումը կկատարվի հունիսի սկզբին, հաղորդում է Reuters-ը։
«Մենք ավարտին ենք հասցնում բոլոր անհրաժեշտ համաձայնագրերը։ Սա, հավանաբար, տեղի կունենա հունիսի սկզբին», - լրագրողներին ասել է նա։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է պահպանվի լրացուցիչ պատժամիջոցների միջոցով։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը