Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի նոր փուլի պատճառներն են բացահայտվել
Աշխարհ
Եվրոպայում էներգետիկ շուկայում իրավիճակը շարունակում է սրվել՝ պայմանավորված ամառային սեզոնի մեկնարկով և էներգիայի պահանջարկի աճով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի և Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Իգոր Յուշկովը, փոխանցում է «Взгляд» պարբերականը։
Փորձագետի խոսքով՝ շուկայի վրա լրացուցիչ ճնշում են ստեղծում օդորակիչների ակտիվ օգտագործումը և ամառային ավտոսեզոնը, երբ մարդիկ սկսում են ավելի շատ ճանապարհորդել և օգտվել վառելիքից։ Յուշկովը նշել է, որ Եվրոպան փաստացի բաց է թողել միջսեզոնային շրջանը, իսկ առջևում սպասվում է էներգիայի սպառման ավելի բարձր փուլ։ Նրա գնահատմամբ՝ նավթի գները կարող են բարձրանալ մինչև 130-140 դոլար մեկ բարելի դիմաց։
Յուշկովը նաև հայտարարել է, որ եվրոպական երկրները սեփական քայլերով են խորացրել խնդիրները՝ սահմանափակելով ռուսական հեղուկացված գազի ներմուծումը և չվերականգնելով մատակարարումները «Հյուսիսային հոսք-2» և «Յամալ-Եվրոպա» գազատարներով։ Միևնույն ժամանակ, նա զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում համաշխարհային շուկայում նավթի պակասը կարող է էլ ավելի արագացնել գների աճը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը