Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարը կհանդիպի ԱՄՆ հատուկ ներկայացուցչի հետ
Աշխարհ
Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Մուտե Էգեդեն հայտարարել է, որ մայիսի 18-ին հանդիպելու է Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ, Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիի հետ՝ բացատրելու համար, որ կղզու վերաբերյալ որոշումները կայացնում են բնակիչները։
«Այստեղ ես ուզում եմ հստակորեն ընդգծել, որ Գրենլանդիայի ապագան որոշվում է միայն մեր կողմից՝ Գրենլանդիայում», - գրել է Էգեդեն Facebook-ում։
«Միևնույն ժամանակ, ինձ համար կարևոր է, որ մեր ստեղծած դիվանագիտական գործընթացը և աշխատանքային խումբը շարունակեն աշխատել միմյանց, միջազգային իրավունքի և Գրենլանդիայի նկատմամբ հարգանքով»։
Լենդրին մայիսի 17-ին ժամանել է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ։ Նույն օրը Դանիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը TV2-ին հաստատել է, որ մտադիր է նաև հանդիպել ԱՄՆ դեսպանի հետ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը