Reuters. Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայել 8000 զինվորական և կործանիչ ինքնաթիռներ
Աշխարհ
Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայել կործանիչների էսկադրիլիա, 8000 զինվոր և ՀՕՊ համակարգ՝ պաշտպանական համագործակցության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ Իսլամաբադը թագավորություն է ուղարկել մոտավորապես 16 JF-17 Thunder կործանիչներ, անօդաչու թռչող սարքերի երկու էսկադրիլիա և չինական HQ-9 ՀՕՊ համակարգ։
Reuters-ի աղբյուրները պնդում են, որ բոլոր սարքավորումները պահպանվում են Պակիստանի զինված ուժերի կողմից, իսկ գործողությունը ֆինանսավորվում է Էր-Ռիադի կողմից։ Տեղակայումը տեղի է ունենում Իրանի շուրջ հակամարտության ֆոնին, երբ Պակիստանը միաժամանակ հանդես է գալիս որպես գլխավոր միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը