Սլովակիայի իշխանությունները քննարկում են Ադրբեջանի հետ երկարաժամկետ գազային պայմանագիր կնքելու հարցը
Աշխարհ
Սլովակիայի շրջակա միջավայրի նախարար Տոմաշ Տարաբան հայտարարել է, որ երկիրը քննարկում է Ադրբեջանի հետ գազի մատակարարման առնվազն տասը տարվա պայմանագիր կնքելու հարցը, հաղորդում է ադրբեջանական Report պորտալը։
Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի հետ պայմանագիրը թույլ կտա Սլովակիային դիվերսիֆիկացնել գազի ներմուծման կառուցվածքը՝ հակառուսական պատժամիջոցների խստացման ֆոնին։
Տարաբան Ադրբեջանին անվանել է «շատ հուսալի» գործընկեր։ Երկու կողմերն էլ ներկայումս քննարկում են ադրբեջանական գազը եվրոպական երկրներ մատակարարելու ուղիները։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը