Պեսկովը քննադատել է Զելենսկու հայտարարությունը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ «սադրիչ» է անվանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այն հայտարարությունը, թե Ռուսաստանը պլանավորում է Բելառուսից հարձակում ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա։
«Մենք չենք կարծում, որ նման հայտարարությունները մեկնաբանության արժանի են։ Բելառուսը մեր դաշնակիցն է, բայց այն ինքնիշխան պետություն է, ուստի նման հայտարարությունը պատերազմի շարունակությունը հրահրելու և լարվածությունը սրելու փորձ է», - ասել է Կրեմլի խոսնակը։
Մայիսի 15-ին Զելենսկին իր Telegram ալիքում հայտարարեց, որ Ռուսաստանը պլանավորում է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա Բելառուսից։ Նրա խոսքով՝ Կիևը շարունակում է հետևել Մոսկվայի փորձերին՝ Մինսկին ավելի խորը ներքաշելու ուկրաինական հակամարտության մեջ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը