Կալլասը հույսը դրել է Չինաստանի վրա․ ԶԼՄ
Աշխարհ
Կայա Կալլասը պնդում է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է մղել բանակցությունների, և Չինաստանը կարող է դա անել, գրում է Европейская правда-ն։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը ներկայումս փակուղի է մտել։ ԵՄ բարձրաստիճան դիվանագետը կարծում է, որ այս ոլորտում «ոչինչ չի կատարվում»։
«Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ամենաուժեղ դիրքում չէ, և մենք պետք է ջանքեր գործադրենք նրանց բանակցային սեղանի շուրջ բերելու համար», - պնդել է Կալլասը։
Նա նաև նշել է, որ «Չինաստանը, որը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, այստեղ խաղում է այնպիսի դեր, որը կարող է իսկապես համոզել Մոսկվային» դադարեցնել հակամարտությունը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը