Հունգարիայի նախագահը արձագանքել է Մադյարի հրաժարականի կոչին
Աշխարհ
Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը մերժել է երկրի նոր վարչապետ Պետեր Մադյարի՝ մայիսի վերջին հրաժարական տալու պահանջը, հաղորդում է Bloomberg-ը։
Շույոկը հայտարարել է, որ մտադիր է կատարել իր պարտականությունները գործող սահմանադրական համակարգի շրջանակներում։
«Իմ պաշտոնավարման երդումը կապում է ինձ ամբողջ ազգի հետ, ոչ միայն մեծամասնության կամ փոքրամասնության հետ», - ասել է Հունգարիայի նախագահը։
Նա հավելել է, որ ինքը հիմքեր չունի հրաժարական տալու պետության ղեկավարի պաշտոնից։ Շույոկը մերժել է Մադյարի պնդումները, որ կորցրել է քաղաքական լեգիտիմությունը։
Թամաշ Շույոկը Հունգարիայի նախագահն է 2024 թվականի մարտի 5-ից։ Նրա պաշտոնավարման ժամկետը կտևի մինչև 2029 թվականը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը