Կրեմլում գնահատել են Թրամփի՝ Ուկրաինայի բանակցային գործընթացի բարդացման մասին խոսքերը
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Ուկրաինայի հարցով բանակցությունները ներկայումս դադարեցված են։
Լրագրողի հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններին Կիևի վրա հարվածի հետևանքների վերաբերյալ, որտեղ հրթիռներից մեկը խոցել է բնակելի շենք, Պեսկովը նշել է, որ խաղաղության գործընթացը ներկայումս կասեցված է։
«Մենք սպասում ենք, որ խաղաղության գործընթացը կվերսկսվի, և որ մեր ամերիկացի գործընկերները կշարունակեն իրենց ջանքերը։ Ինչ վերաբերում է մեր զինված ուժերի հարվածներին, դրանք իրականացվում են միայն ռազմական կամ գրեթե ռազմական թիրախների դեմ», - ընդգծել է Պեսկովը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը