Լատվիայում կփակեն նավթաբազան՝ ուկրաինական անօդաչուների միջադեպից հետո
Աշխարհ
Լատվիայի Ռեզեկնե քաղաքում գործող նավթաբազան կփակվի այն բանից հետո, երբ դրա տարածքում ընկել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է LSM պարբերականը։
Հրապարակման համաձայն՝ միջադեպից տուժած ընկերությունը հայտարարել է, որ վնասները մեծ չեն, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով որոշվել է դադարեցնել նավթաբազայի աշխատանքը։ Վնասի ճշգրիտ չափը դեռ չի հրապարակվել, սակայն նշվում է, որ այն պետք է փոխհատուցի ապահովագրական ընկերությունը։
Ավելի վաղ՝ մայիսի 14-ին, հայտնի էր դարձել, որ Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան հրաժարական է տվել՝ նախաձեռնելով երկրի կառավարության լուծարման գործընթացը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը