Գիտնականները պարզել են, թե որ թեյն է օգնում նվազեցնել լիմֆատիկ համակարգի բորբոքումը
Համաշխարհային Մամուլ
Չինացի գիտնականները պարզել են, որ «Լյուբաո» կոչվող չինական թեյը կարող է նպաստել լիմֆատիկ համակարգի աշխատանքի վերականգնմանը և նվազեցնել բորբոքային գործընթացները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition գիտական ամսագրում։
Գիտնականները ուսումնասիրել են ֆերմենտացված «Լյուբաո» թեյի ազդեցությունը լիմֆատիկ անոթների բջիջների վրա։ Պարզվել է, որ լիմֆեդեմայի դեպքում ակտիվանում է PRKCB սպիտակուցը, որը կապված է բորբոքման և նյութափոխանակության խանգարումների հետ։ Թեյի էքստրակտը նվազեցրել է այդ սպիտակուցի ակտիվությունը և օգնել բջիջներին վերականգնվել բորբոքային վնասումից հետո։
Հետազոտության ընթացքում առավել արդյունավետ են ճանաչվել թեյում պարունակվող տիլիրոզիդ և կվերցետին միացությունները։ Սակայն գիտնականները շեշտել են, որ առայժմ արդյունքները հաստատվել են միայն բջջային փորձարկումների մակարդակում, և մարդկանց բուժման մասին խոսելը դեռ վաղ է։ Նրանց կարծիքով՝ «Լյուբաո» թեյը կարող է ապագայում կիրառվել որպես լիմֆատիկ համակարգի աշխատանքին աջակցող օգտակար սննդային մթերք։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ